Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանում «ռազմական հեղաշրջում» է նկատել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը՝ հայտարարելով, որ «Թուրքիան դեմ է պետական հեղաշրջման ցանկացած փորձի»:

«Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին: Մենք պարզապես չենք կարող հաշտվել հեղաշրջման փորձերի հետ», — ասել է Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նրանք այդ որոշումը պետք է թողնեն հայ ժողովրդի հայեցողությանը»,-հավելել է Էրդողանը:

News.am