Իշխանությունները ցանկանում են ռեպրեսիվ վերջին փամփուշտները գործի դնել. Past.am

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո իշխանությունը ուղիներ է փնտրում վերականգնելու վերահսկողությունը բանակի նկատմամբ, ինչն ավելի բարդ է դարձել նախագահի հայտնի որոշումից հետո։ Այս մասին գրում է Past.am-ը:

Այդ, ինչպես նաև ընթացիկ մյուս իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության գործողություններն ու իշխանությունների հեռացման պահանջի ավելի ու ավելի մեծ հանրային ընդգրկումը, հանրային և արդեն նաև ամենից հզոր կառույցի գոնե հոգեբանական ճնշմանը դիմագրավելու մի վերջին շանս են թողնում իշխանությունների համար. ըստ այդմ,  ցանկանում են ռեպրեսիվ վերջին փամփուշտները գործի դնել։ Այսպես, նախագահ Արմեն Սարգսյանի որոշումից հետո իշխանությունը ցանկանում է քրեական գործ հարուցել և պաշտոնանկ անել ոչ միայն ԳՇ պետին, այլ նաև նախագահին։ Սակայն այդ խնդրում պետք է լինելու մի մարդ, իսկ ավելի ստույգ՝ բարձր դատախազ, որը կարող է այդ գործը առաջ տանել։

Ի դեպ, ըստ տեղեկությունների, Գևորգ Բաղդասարյանին համոզելու համար նաև ասում են, որ եթե չանի դա, իշխանությունը փոխվելուց հետո միգուցե Արթուր Դավթյանը կարողանա պայմանավորվել ապագա իշխանավորների հետ, իսկ իրեն, մեկ է, չեն ներելու՝ Ռոբերտ Քոչարյանի գործը «ջանասիրաբար» տանելու համար։ Մեր աղբյուրը հայտնում է, որ Բաղդասարյանը դեռ որոշում չունի, մտորումների մեջ է, սակայն մտածելու երկար ժամանակ էլ չունի։

News.am