Գեներալ Տիրան Խաչատրյանն ազատվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», — ասված է հրամանագրում։

Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:

Նշենք, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը  արժանացել էր Ազգային հերոսի կոչման:
Տիրան Խաչատրյանը նախորդ տարի հունվարի 27-ին էր ստացել  գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ապա հունիսի 15-ին նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

News.am