Katimerini. Աշխարհն անտարբեր մնաց այն փաստի հանդեպ, որ Ցեղասպանություն իրագործած Թուրքիան կրկին հարձակվեց հայերի վրա

Ըստ գնահատականների՝ 1930-ականների վերջին գերմանացիների 45 տոկոսը նացիստական կուսակցության անդամների էին կամ կապ ունեին նացիստական կազմակերպությունների հետ: Այնուամենայնիվ, ցանկացած ոք, ով գիտեր երիտասարդ գերմանացիներին 1970-ական եւ 80-ական թվականներին, կնկատեր, որ նրանցից ոչ ոք չէր խոստովանում իրենց ընտանիքներին, որ իրենք մասնակից են գերմանական պատմության մեջ այդ ողբերգական գլխին եւ հատկապես Հոլոքոստին, գրում է Անգելոս Սիրիգոսը Katimerini-ում:

«Պատճաը կոլեկտիվ մեղքի զգացումն էր օկուպացված հետպատերազմյա Գերմանիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական հիշողությունը թարմ է նաեւ այսօր, քանի որ որոշ գերտերություններ պահանջում են, որպեսզի ժողովուրդը պատասխանատվություն կրի իր հանցանքների համար:

Թուրքիայի ուղղակի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին հիշեցում է ազգերի եւ ժողովուրդների համար պատմական հիշողության կարեւորություն մասին: Ինչպես 1890 թվականից սկսված շատ այլ դեպքերում (երբ տեղի ունեցավ առաջին ջարդը) հայերը հայտնվեցին դեմ առ դեմ իրենց վաղեմի թշնամու՝ Թուրքիայի հետ: Եթե Գերմանիան սպառազիներ Իրանին կամ նպաստեր նրա հարձակմանը Իսրայելի վրա, ապա ամբողջ աշխարհը զենք կվերցներ: Սակայն այս դեպքում միջազգային հանրությունը անտարբեր մնաց այն փաստի նկատմամբ, Հայոց ցեղասպանություն իրագործած Թուրքիան կրկին հարձակվեց նրանց վրա:

Կա պատճառ, որ Թուրքիան այդպես է գործում: Դա արդյունք է նրա նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի, երբ 1914-1922 թվականներին ժամանակակից Թուրքիայի տարածքից արտաքսվեցին բոլոր ոչ մուսուլմանները: Համաձայն 1914 թվականի Օսմանյան կայսրության մարդահամարի (կասկած առաջացնող) ոչ մուսուլմանները կազմել են բնակչության առնվազն 20 տոկոսը: 1922 թվականից հետո նրանց թիվը կրճատվել է մինչեւ 2,5 տոկոսով: 1920 թվականի Սեւի պայմանագիրը, որն այդպես էլ չիրականացվեց, պահանջում էր դաշնակիցներին այն անձանց հանձնումը, որոնք պատասխանատու էին Օսմանյան կայսրության տարածքում պատերազմի ժամանակ իրագործված զանգվածային սպանությունների համար: Ընդհակառակը, Լոզանի պայմանագրում այդ հարցն ամբողջությամբ անտեսված է: Ինչո՞ւ, քանի որ անգլոսաքսերի մոտ գերիշխում էր «դա Թուրքիան է» ընկալումը:

Այս աղմկոտ լռությունը նպաստեց նեոթուրքական արտաքսման եւ հայերի, հույների եւ ասորիների կոտորածի 1909-18 թվականներին: Դա թույլ տվեց, որպեսզի ժամանակակից թուրքական թերթերը (օրինակ, «Ենի Ակիտը», որը սերտորեն կապված է նախագահ Թայիփ Էրդողանի հետ) թողարկեն Լեռնային Ղարաբաղի մասին այնպիսի վերնագրերով հոդվածներ, ինչպես օրինակ՝ «Անհավատներին հայտնեք, որ Մուհամեդի բանակը վերադարձել է»:

Թուրքիայի կորսված պատմական հիշողության խնդիրը երկրորդական չէ, քանի որ այն պատասխանատվություն է կրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում Թուրքիայի մասնակցության, Սիրիայում նրա միջամտության եւ Արեւելյան Միջերկրական ծովում նրա գործողությունների համար:

Սակայն շատ եվրոպական երկրների պատասխանը մեզ վերադարձնում է 100 տարի հետ՝ «Դա Թուրքիան է…»: Նրանք ենթադրում են, որ Թուրքիայի հետ պետք է հաշտվել նրա ռազմավարական դիրքի պատճառով: Գերմանիան, ցավոք, այդ երկրների թվում է: Իսկ մինչ այդ Թուրքիան մեծացնում է լարվածությունը Էգեյան ծովում եւ փոխում ուժերի հավասարակշռությունը Կովկասում:

Սակայն իր անցյալ պատճառով Գերմանիան միակ երկիրն է, որը չի կարող իրեն ճոխություն թույլ տալ՝ անտեսելու ցեղասպանությունը, որն իրագործվում է մինչ օրս: Հաշվի առնելով իր անցյալը՝ նա պետք է դառնա ԵՄ անդամ երկրների շրջանում առաջնորդ, որպեսզի Թուրքիայից պահանջի ճանաչել Արեւելքում քրիստոնյաների ցեղասպանությունը: Միեւնույն ժամանակ, նա կարող է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը»:

News.am