Ֆրանսիացի սենատոր Օլիվյե Սեգոլետի. Ռուսաստանը Ղարաբաղում, պարզվեց, ավելի համոզիչ է, քան եվրոպական բոլոր երկրները

Ռուսաստանը, պարզվեց, ավելի համոզիչ է, քան եվրոպական բոլոր երկրները: Այս մասին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցի քննարկումների ժամանակ ասել է Կենտրոնամետ խմբի ներկայացուցիչ Օլիվյե Սեգոլետին:

Սենատորն արձանագրել է, որ Կովկասում տեղի է ունեցել լուրջ ապակայունացում, եւ դժվար կլինի իրավիճակը լուծել միայն ստորագրված եռակողմ հայտարարությամբ՝ անհրաժեշտ է երկարաժամկետ քաղաքական լուծում: «Այժմ իրավիճակը վերադառնում է սառեցված հակամարտության վիճակ: Մենք չենք կարող դա թույլ տալ»,- ասել է սենատորը: Միեւնույն ժամանակ, նա դժգոհել է տեղեկատվության պակասից, մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Ֆրանսիայի դիրքերի թուլացման կապակցությամբ եւ կասկածի տակ է առել ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետությունը: Այնուամենայնիվ, խումբը որոշ վերապահումներով կքվեարկի բանաձեւի օգտին:

Պատրիկ Պաներին (սոցիալիստական բնապահպանական խումբ) հայտարարել է, որ Ղարաբաղում իրավիճակը դուրս է միջազգային ուժերի վերահսկողությունից եւ լուծում չի առաջարկում: Ընդհակառակը, դա միայն թույլ տվեց երրորդ կողմին այնտեղ ուժ կուտակել: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է պահանջի ուժերի դուրսբերում, ասել է սենատորը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ֆրանսիայի պարտավորությունն է:

News.am