VIDEO — ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակը և հետպատերազմյան Հայաստանում առկա քաղաքական ծանր իրավիճակի մասին:

Նոյեմբերի 23-ի «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են  Մոսկվայի Մենեջմենթի, էկոնոմիկայի եւ ինովացիայի ինստիտուտի պրոֆեսոր, «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (Փարիզ, Ֆրանսիա), Մոսկվայի հայ համայքի խորհրդի անդամ,  տնտեսագետ Արտաշես Միքայելյանը և 2020 թվականի Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, Ռեպարացիաների և ռեստուտիցիաների գնահատման և փորձագիտության միջազգային անկախ իրավական  կենտրոնի ղեկավար, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ) փոխնախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական ​​խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական  գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի, ԱԺՀՄՄԱ-ի և «EWAN» եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, 1993 թվականից՝ Հռոմի ակումբի վերլուծական կենտրոնի անդամ, Գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական ​​փորձագիտական ​​խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը, որոնք պատասխանեցին «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն, հեղինակային ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանի բարձրացրած հարցերին։

Քննարկման թեման՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակը և հետպատերազմյան Հայաստանում առկա քաղաքական ծանր իրավիճակի մասին:

Հաղորդումը հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ն ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան» -ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։ Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսներին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։ Ուղիղ եթերից հետո բանախոսներին ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։