VIDEO — Անգամ համաձայնությունը ստորագրելու ժամանակ Շուշին չէր գրավվել ռազմական ճանապարհով. Սեմյոն Պեգով

Անգամ համաձայնությունը ստորագրելու ժամանակ Շուշին չէր գրավվել ռազմական ճանապարհով, հայտարարել է ռուս լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:

«Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ գիտեմ, համոզված եմ, ունեմ ապացույցներ, որ Շուշին համաձայնագիրը ստորագրելու պահին՝ նախքան Ադրբեջանի դրոշի օրը, չէր գրավվել ռազմական ճանապարհով: Դա ամբողջովին ճշմարտություն է: Շուշիում գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները»,-ընդգծել է նա:

«Ինձ նաեւ հայտնի է, որ ամրոցում՝ բանտի մերձակայքում, քաղաքի այդ հատվածում նույնպես գտնվել են Արցախի ՊԲ զինվորները գիշերային բանակցությունների, ստորագրման պահին»,-նշել է Պեգովը:

Նրա խոսքով՝ պետք է մոտենային եւս մի քանի ստորաբաժանումներ, որոնք պատրաստ էին գրոհել եւ պաշտպանել Շուշին:

«Նոյեմբերի 9-ին՝ առավոտյան 5-ի շրջանում, պատրաստվում էին եւս շուրջ 400 մարդ, իմ տեղեկություններով»,-մանրամասնել է նա՝ հավելելով, որ այդ 400 մարդիկ պատրաստվում էին օգնել Շուշիում ստորաբաժանումներին ադրբեջանական խմբերը քաղաքը մաքրելու համար:

Լրագրողը նաեւ հերքել է տեղեկատվությունը, որ նոյեմբերի 6-ին Շուշիում, իբրեւ, գտնվել են ադրբեջանական զինվորականները:

Նրա խոսքով՝ նա ամբողջ օրն անցկացրել է Շուշիում, իսկ երեկոյան ժամանել գյուղ Կարին, որտեղ եւս չկային ադրբեջանական ուժեր:

Լրագրողը պատմել է, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը քաղաք կարող էր ներթափանցել առանձին-առանձին մինչեւ 6 ադրբեջանցի դիպուկահար, որոնք դիրքավորվել էին: «Նրանք իսկապես պորֆեսիոնալ էին: Նրանք զբաղեցրել էին առանձին կետեր մայրուղու երկայնքով այն կրակելու համար: Սակայն 6 մարդն այն ուժը չէր, որը կարող էր վերահսկել քաղաքն ու գրավել այն… Այդ 6 դիպուկահարները հայտնաբերվել էին: Սակայն դա հիմք էր հանդիսացել, որ Ալիեւը հայտարարեր, որ քաղաքը վերցվել է նրանց վերահսկողության տակ: Նոյեմբերի 7-ին Շուշիում գտնվել է 6 ադրբեջանցի դիպուկահար»,-պատմել է Պեգովը:

Նա նշել է, որ նոյեմբերի 7-ին Շուշին մաքրվել էր դիվերսանտներից, սակայն դա չէր նշանակում, որ քաղաքում ամեն ինչ հանգիստ էր: Դժոխքի ձորով շարունակում էին անցնել խմբեր, որոնք ոչնչացվում էին: Այնտեղ տեղակայված էին մեծաթիվ ուժեր: Թուլացել էր անգամ Նախիջեւանի ռազմաճակատը: Պեգովի խոսքով՝ ադրբեջանական կողմի կորուստները հսկայական էին, եւ մի օր այդ թվերը կցնցեն ադրբեջանցիներին: Նրանք շատ ավել շատ էին, քան 1000-ը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 8-ին Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի խաչմերուկին իսկապես եղել են ադրբեջանական ստորաբաժանումներ, այդուհանդերձ, չնայած ոգեւորությանը, որ կար ռուսական քաղաքներում եւ Բաքվում, Շուշին իրական միֆ է:

News.am