VIDEO — Գիշերը Շուշիի կիրճի մեջ 400 հոգու լցրին ու ջարդին մերոնք. Գագիկ Մելքոնյան

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ` պարզելու համար, թե այժմ ինչ իրավիճակ է առաջնագծում: Մելքոնյանը նշեց, որ գիշերը Շուշիի հատվածից ներթափանցման փորձ է արվել թշնամու կողմից, սակայն հայկական կողմը դրանց շրջափակման է գցել ու արդեն կիրճում «սատկացրել»: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ մոտ 400 զոհ ունի թշնամին:

 

https://youtu.be/PNTdaIFLcqc

Գագիկ Մելքոնյանի խոսքերով՝ պետք է բոլորը համախմբված մեկնեն առաջնագիծ, պայքարեն, որպեսզի առաջիկայում հաղթանակ ունենանք: Ըստ Մելքոնյանի՝ պետք չէ տներից հայտարարել, որ պետք է հակահարձակման ենթարկել, իրենք իրենց գործը լավ գիտեն, ամեն ինչ արվում է եւ առաջիկայում կլսենք հաջողությունների մասին:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

ArmLur.am