Փաշինյանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին դիմելու հավանականության մասին

Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին կամ, հնարավոր է, ուղիղ Ռուսաստանին: Այդ մասին Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Երեւանը կդիմի՞ արդյոք ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին:

«Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին կամ, հնարավոր է, ուղիղ Ռուսաստանին»,-ասել է նա: