Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման   բանաձևը: բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յսբուք»-ի իր էջում գրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։
«Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի  Հանրապետությունը:

Խորհրդի ընթացքում ընդունվել է նաև հատկացնել 5000 եվրո դրամական օգնություն պատերազմի հետևանքով տարհանված բնակչության համար»,- գրել է Սաքունցը։

ARMENPRESS