Հայկական կողմը խոցել է հակառակորդի զինտեխնիկա եւ մեծ քանակությամբ մարդկային կորուստներ պատճառել. ՊԲ-ի տեսանյութը

«Հյուսիս-արեւելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:

ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա եւ պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ»,- հայտնում է ՊԲ-ն։

News.am