ՀՀ ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացման տեսանյութ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախում պաշտպանության բանակի զինծառայողների կողմից հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացման տեսանյութ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսանյութը իր էջում հրապարակել էՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացումը»,- տեսանյութին կից գրել է Ստեփանյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտըինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինքԱդրբեջանի ԶՈՒն թիրախավորում է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըՀոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էոր Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտերՀակառակորդըմեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերումանցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ նրան պատճառելով մեծ կորուստներ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ