«Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Կեցցե՛ հայոց բանակը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:

«Այսօր մենք  ականատեսն ենք եղել լեգենդար Եղնիկների հերոսական մարտական գործողությունները, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստարտեգիական բարձունքներ, կետեր, այլ նաեւ հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ, ոչ միայն այսօր, այլ վերջին օրերին: Տեսնելով ընդամենը րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ Կարեն Ջալավյանին պարգեւատրել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

News.am