Ադրբեջանական կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 23-ի սահմանում նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կորուստների մասին։ Կադրերում երեւում են ջախջախված հարվածային ուղղաթիռը, խոցված տանկերն ու զրահամեքենաները, ոչնչացված ադրբեջանական զինծառայողների բազմաթիվ մարմիններ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տեսանյութը պարունակում է զգայուն բովանդակություն ու նախատեսված չէ անչափահասների համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը նաեւ հայտնում է, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն, ըստ հաղորդագրության,  շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

News.am