Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղարությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղարությունը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հայտարարությունում:

«Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարությունը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիան, որն ուղղակիորեն անտեսում է Միավորված ազգերի կազմակերպության կոչերը` հասնելու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ։

«Ինչպես արդեն նշել ենք, քաղաքացիական անձանց վրա հարձակման պրակտիկան, որպես ռազմական թիրախներ, պետք է արմատախիլ արվի և զինված հակամարտությունը կարգավորող ամենահիմնական նորմերի լիակատար խախտում է: Պակաս կարևոր չէ նաև այն, որ մենք կոչ ենք անում օտարերկրյա տերություններին զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց ՝ ճգնաժամը սրելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:

Գլխավոր քարտուղարը կազմակերպության լիակատար զորակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և անկեղծ ցավակցություն հայտնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև բախումների զոհերի կապակցությամբ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԲնակչությանը կոչ է արվել պատսպարվելՍտեփանակերտը հայտարարել էոր պատասխանը լինելու է համաչափև իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ ԱլիևըՊաշտպանության բանակի ստորաբաժանումներըկիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներկարողացել են խոցել 3 ուղղաթիռշուրջ 20 ԱԹՍայդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներՄարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներՄարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվելՆախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավորՀայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

ԱՐՄԵՆՊՐԵՍ