Israel Hayom. Օսմանյան կայսրության ժամանակներին վերադառնալու Թուրքիայի փորձերը սպառնում են Իսրայելին եւ տարածաշրջանին

Թուրքիայի նախագա Ռեջեփ Էրդողանը մեծ ամբիցիաներ ունի: Նա ցանկանում է երկիրը վերադարձնել Օսմանյան կայսրության ժամանակներ, գրում է Israel Hayom-ը:

Էրդողանը վերջերս մզկիթի վերածեց երկու թանգարաններ՝ Սուրբ Սոֆիայի տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին ՝ ցույց տալով իր «իսլամիստական մկանները»:

Թուրքիայի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտ ավագ գիտաշխատող Գալիա Լինդենշտրաուսը Jewish News Syndicate-ին հայտնել է, որ Էրդողանի գործողությունների վրա ազդել են «միջազգային համակարգի վերափոխումը միաբեւեռ համակարգից բազմաբեւեռ համակարգի»:

«Գիտակցումը, որ ԱՄՆ-ը մտադիր է զգալիորեն կրճատել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում, ինչի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ իշխանության վակուումը, որն առաջացել է արաբական ցնցումների հետեւանքով, ստիպում են Թուրքիային ավելի կոշտ գործել»,-ասել է նա:

Լինդենշտրաուսը ենթադրել է, որ Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի կնքման պատճառներից մեկը կապված է «տարածաշրջանում Թուրքիայի աճող դերի հետ կապված մտահոգության հետ»:

Երուսաղեմի ռազմավարության եւ անվտանգության ինստիտուտի նախագահ Էֆրայիմ Ինբարը նշել է, որ որպես իսլամիստ Էրդողանը «մեծ սեր չի տածում հրեաների եւ Իսրայելի նկատմամբ»:

Նրա խոսքով՝ Էրդողանը հավատում է, որ Թուրքիան պետք է համաշխարհային գերտերություն դառնա: Այն փաստը, որ ԱՄՆ-ն աստիճանաբար կրճատում է ներկայությունը Մերձավոր Արեւելքում, Թուրքիային ավելի մեծ ազատություն է տալիս տարածաշրջանում:

Նա նշել է, որ Էրդողանը ոչ միայն իսլամիստական գաղափարախոսության առաջնորդ է, այլ նաեւ իրական քաղաքականության խաղացող: Թոււրքիան ներկա է Իրաքում եւ Սիրիայում, ռազմաբազաներ ունի Կատարում եւ Սոմալիում: Էրդողանը փորձել է բազա հիմնել Սուդանում, իսկ այժմ զբաղված է Լիբիայում: Նա մարտահրավեր է նետում Հունաստանին՝ ձգտելով չեղարկել 1923թ. Լոզանի պայմանագիրը, որով վերջ դրվեց Օսմանյան կայսրությանը:

«Այստեղ ազգայնականության եւ իսլամիզմի համադրություն է տեղի ունենում, որի արմատավորված է իսլամում, խալիֆաթում եւ Օսմանյան կայսրությունում»,-ասել է Ինբարը:

News.am