Միացեք մեզ, եւ ցույց տանք մեր հայության ուժն ու միասնականությունը

Մենք ստիպված ենք մնալ տանը այս Ապրիլի 24-ին, բայց մենք միանում ենք առցանց քայլարշավին

 https://april24.hyeid.org/hy/home  

Մենք Արդարություն ենք պահանջում 1894-1923 թ.թ. Թուրքիայի կողմից իրականացված 1,5 միլիոն Հայոց ցեղասպանության համար

 

Այս տարի առաջին անգամ համայն հայությունն Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողությանը կմասնակցի օնլայն հարթությունում՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ։

Այս նպատակով Հայկական ինքնության քարտ (HyeId) կազմակերպությունը, որը հիմնադրել են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայեր, հանդես է եկել մի հետաքրքիր նախաձեռնությամբ.
Մասնավորապես, ստեղծվել է April24.hyeid.org կայքը, որի միջոցով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը կարող են միանալ ապրիլի 24-ի առցանց քայլարշավին։
Միացեք և դուք՝ և ցույց տանք մեր հայության ուժն ու միասնականությունը։