Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները

Արցախում 2020 թ. մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Արցախի նոր խորհրդարան են անցնցում 5 քաղաքական թիմեր:

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նշեց, որ ընտրողների թիվը կազմել է 104 350, իսկ քվեարկության մասնակցել է 76 712 ընտրող: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2418 կամ 2,8 տոկոս:

ԱԺ-ում ընտրված են համարվում կուսակցությունների համար 5 տոկոսի շեմը, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 7 տոկոսի շեմը հաղթահարած  ուժերը:

Ըստ այդմ, խորհրդարանում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր:

Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները, որոնցից առաջին 5-ը կլինեն նոր ԱԺ-ում.

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք (Արայիկ Հարությունյան) – 29688 ձայն (40.4 տոկոս)

«Միասնական հայրենիք» կուսակցություն (Սամվել Բաբայան) – 17365 ձայն (23.63 տոկոս)

«Արցախի Արդարություն կուսակցություն» (Վիտալի Բալասանյան – 5865 ձայն (7.9 տոկոս)

ՀՅԴ – 4717 ձայն (6.4 տոկոս)

Արցախի ժողովրդավարական կուսակցություն (Աշոտ Ղուլյան) – 4269 ձայն (5.81 տոկոս)

«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք – 3305 ձայն (4.5 տոկոս):

«Ազգային վերածնունդ» կուսակցություն (Հայկ Խանումյան) – 2360 ձայն (3.2 տոկոս)

Արցախի պահպանողական կուսակցություն – 2108 ձայն (2.8 տոկոս)

Արցախի հեղափոխական կուսակցություն – 1660 ձայն (2.6 տոկոս)

«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Վահան Բադասյան) – 958 ձայն (1.3 տոկոս)

«Անկախության սերունդ» կուսակցություն – 656 ձայն (0.9 տոկոս)

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն – 480 ձայն (0.65 տոկոս)

Սրբուհի Արզումանյանը նշեց, որ նախնական տվյալներով «Ազատ Հայրենիք» ՔՄԴ դաշինքը կունենա 19 մանդատ, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 9 մանդատ, «Արցախի արդարություն» և ՀՅԴ կուսակցությունները՝ 3-ական մանդատ, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ առաջատար 5 ուժերի ստացած ձայներն ըստ 8 շրջանների եւ Երեւանի տեղամասի.

Ստեփանակերտ

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 9379 ձայն (34.7 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք կուսակցություն» — 6837 ձայն (25,3 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 2223 ձայն (8,2 տոկոս)

ՀՅԴ – 1201 ձայն (4,4 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 1417 ձայն (5,2 տոկոս)

Ասկերանի շրջան

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 3713 ձայն (39.8 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցություն — 2160 ձայն (23,1 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 1202 ձայն (12.3 տոկոս)

ՀՅԴ – 583 ձայն (6.3 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 758 ձայն (8,1 տոկոս)

Հադրութի շրջան
Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 3094 ձայն (48 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցություն — 1323 ձայն (20,5 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 426 ձայն (6,4 տոկոս)

ՀՅԴ – 292 ձայն (4,5 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 274 ձայն (4,2 տոկոս)

Մարտակերտի շրջան

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 4327 ձայն (44.2 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք կուսակցություն» — 2168 ձայն (22.1 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 669 ձայն (6.8 տոկոս)

ՀՅԴ – 604 ձայն 6.2 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 599 ձայն (6.1 տոկոս)

Մարտունու շրջան

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 4823 ձայն (39.2 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցություն — 3147 ձայն (25,6 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 677 ձայն (5.5 տոկոս)

ՀՅԴ – 1341 ձայն (10.9 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 654 ձայն (5.3 տոկոս)

Շահումյանի շրջան

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 648 ձայն (42 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք կուսակցություն» — 317 ձայն (20,5 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 160 ձայն (10,4 տոկոս):

ՀՅԴ – 141 ձայն (9,1 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 99 ձայն (6,4 տոկոս)

Շուշիի շրջան

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 1109 ձայն (39.5 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցություն — 653 ձայն (23,3 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 227 ձայն (8 տոկոս)

ՀՅԴ – 256 ձայն (9.1 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 150 ձայն (5.3 տոկոս)

Քաշաթաղի շրջան

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 2426 ձայն (51.7 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցություն — 691 ձայն (14.7 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 297 ձայն (6.3 տոկոս)

ՀՅԴ – 287 ձայն (6.1 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 235 ձայն (5 տոկոս)

Երեւանի տեղամաս

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 169 ձայն (42.1 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցություն — 69 ձայն (17.2 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 45 ձայն (11.2 տոկոս)

ՀՅԴ – 12 ձայն (3 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 23 ձայն (5.7 տոկոս)