արեւելահայերեն — Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ

արեւելահայերեն

Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ

Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:

2–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր չորս գլուխներում:

Ժողովածուն հրատարակվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով: Բոլոր այլ լեզուներով հրատարակությունների դեպքում բնագիր է համարվում հայերենը:

Շնորհակալություն ենք հայտնում Հայրենակցական Միությունների Խորհրդի «Բնօրրան» հանդեսի ղեկավար – խմբագիր Ժոզեֆ Ավետիսյանին, ում նախաձեռնությամբ, ելնելով ժամանակի հրամայականից, սույն ժողովածուի մի շարք կարեւոր նյութեր հրատարակվեցին հանդեսում 2013 թ. (թիվ 1–6 (21–26), էջ 208–235):

(4–րդ լրամշակված հրատարակություն)