Իբլիդում ավիահարվածների հետեւանքով 33 թուրք զինվորական է մահացել

Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ Իբլիդում սիրիական օդուժի հարվածների հետեւանքով 33 զինծառայող է զոհվել, եւս 36-ը վիրավորվել է: Էրդողանը անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ուժային կառույցների ղեկավարները եւ ԱԳ նախարարը:

Անկարան իր զինծառայողների մահից հետո հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին օդային ու ցամաքային հարվածներ սկսելու մասին: Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, որը տեղի ունեցածն անվանել է հարձակում ՆԱՏՕ-ի վրա եւ հայտնել, որ խորհրդակցություններ են սկսում ՆԱՏՕ-ի հետ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժամանել է սահմանային Հաթայի նահանգում գտնվողն հրամանատարական կենտրոն եւ իր ձեռք վերցրել Իբլիդում սիրիական կառավարական ուժերի դեմ գործողության հրամանատարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:

Haber Turk-ի փոխանցմամբ, Աքարը Հաթայ է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո:

News.am