ՌԴ ՌՏՈՒ Սու-24 ինքնաթիռներն Իդլիբի ապաէսկալացիայի գոտում ահաբեկիչների ուղղությամբ հարված են հասցրել

ՌԴ ՌՏՈՒ Սու-24 ինքնաթիռներն Իդլիբի ապաէսկալացիայի գոտում ահաբեկիչների ուղղությամբ հարված են հասցրել: Այս մասին ասվում է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման հարցով կենտրոնի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանդաներին սիրիական տարածք չթույլատրելու համար սիրիական հրամանատարության խնդրանքով ՌԴ ՌՏՈՒ Սու-24 ինքնաթիռներն Իդլիբի ապաէսկալացիայի գոտում ահաբեկիչների ուղղությամբ հարված են հասցրել: Դա սիրիական զորքերի թույլ է տվել հաջողությամբ հետ մղել բոլոր գրոհները: Նրանք մեկ տանկ, 6 հետեւակի մարտական մեքենա եւ 5 պիկապ են ոչնչացրել»,- հայտնել է կենտրոնը:

Նշվում է, որ ահաբեկիչները Թուրքիայի աջակցությամբ կարող էին հարձակվել սիրիական բանակի պաշտպանության վրա:

Ռուսաստանը Թուրքիան կոչ է անում դադարեցնել Սիրիայում ահաբեկիչների աջակցումն ու նրանց զենքի տրամադրումը:

News.am