Շնորհավորում ենք Հայկական պետության անկախության ճանաչման 100-ամյակի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Հայկական երեք պետությունների՝  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության,  Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության  Ազատ եւ Հպարտ քաղաքացիներ, Խորհրդարանի պատգամավորներ, Կառավարության անդամներ:

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ անկախության «դե ֆակտո» ճանաչման 100-ամյակի կապակցությամբ

եւ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ հայրենասիրական գործունեության ոլորտում, միասնություն  ու նոր հաղթանակներ:

Կեցցե մեր Հայրենիքը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, Կիլիկիան, Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը:

Արմեն Տեր-Սարկիսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ

19.01.2020 թ.